Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

11 Հունվար, 2023 12:10
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում գործողություններ ձեռնարկել՝ մի կողմից հասնելու համար շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջի կազմակերպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին