Կարևոր իրադարձություններ

Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

10 Հունվար, 2023 23:28
Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում շրջափակման մեջ է 120 000 քաղաքացի, որից 30 000-ը երեխաներն են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

11 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Շարունակվում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները: 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ:

 

Լրահոս

Դիտել ավելին