Կարևոր իրադարձություններ

Շղթայական վթար՝ Պռոշյան-Աշտարակ ճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

10 Հունվար, 2023 22:06
Շղթայական վթար՝ Պռոշյան-Աշտարակ ճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Հունվարի 10-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1979 թ․), «Opel» (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1984 թ․), «GAZ-2410» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1968 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

«Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ․ Ե․-ն (ծնված 1954 թ․) տեղափոխվել են, իսկ մյուս ուղևոր Ջ․ Ե․-ն (ծնված 1967 թ․)՝ հոսպիտալացվել Աշտարակի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և տուժած Հ․ Ս․-ին (ծնված 1983 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին