Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության գործով քրեական վարույթը վերսկսվել է. դատախազություն

10 Հունվար, 2023 17:26
Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության գործով քրեական վարույթը վերսկսվել է. դատախազություն

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության առիթով սկսված քրեական վարույթը կարճելու որոշումը վերացվել է։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Որոշումը կայացվել է Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից։

Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 12-ին Քննչական կոմիտեն կարճել էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին