Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան:
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Յաել Բրոն-Պիվեն:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառման մեկնաբանություններում պատասխանել է ֆրանսիացի գործընկերոջը՝ գրելով. «Մեծ սիրով սպասում ենք ձեզ»։
En cette période de fêtes de Noël, mes pensées vont vers tous les Arméniens auxquels j’adresse mes vœux d’espoir et de paix. Je me rendrai la semaine prochaine en #Arménie avec @Valerie_Rabault, @JLBourlanges, @AGenetet et @al_petel pour leur redire le soutien de l’@AssembleeNat.
— Yaël Braun-Pivet (@YaelBRAUNPIVET) January 7, 2023