Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն. հայտարարություն

08 Հունվար, 2023 20:50
Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն. հայտարարություն

Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, ի գիտություն Արցախի բնակիչների, տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները՝ շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն:

Հայտնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։ Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել, նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում և հորդորում ենք իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին