Կարևոր իրադարձություններ

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում կուտակած անասնակեր է այրվել

06 Հունվար, 2023 22:35
Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում կուտակած անասնակեր է այրվել

Հունվարի 6-ին, ժամը 17:03-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է մոտ 240 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին