Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

06 Հունվար, 2023 16:15
Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Հունվարի 6-ին` ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։
 
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
 
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին