Կարևոր իրադարձություններ

Ղարիբաշվիլին հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ

06 Հունվար, 2023 13:28
Ղարիբաշվիլին հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել հայ ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Սուրբ Ծննունդը և Աստվածահայտնության տոնը»։

Ղարիբաշվիլին նշել է, որ վրացի և հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության և բարիդրացիության։

Վարչապետն ուրախություն է հայտնել, որ այդ հարաբերություններն ավելի են խորանում։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայր հայ ժողովրդին այս օրվա կապակցությամբ։ Բոլորին, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը…

Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների օգտագործած Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին