Կարևոր իրադարձություններ

ՌԴ խաղաղապահ զորախումբը Արցախում շարունակում է առաջադրանքների կատարումը

04 Հունվար, 2023 22:50
ՌԴ խաղաղապահ զորախումբը Արցախում շարունակում է առաջադրանքների կատարումը

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակվում է առաջադրանքների կատարումը։

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով:

Երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը:

Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին