Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի

09 Դեկտեմբեր, 2022 17:31
Հովհաննես Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18։00–ին, Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հ․ Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված են հատվածներ նրա խաղացած և բեմադրած ներկայացումներից:

Հովհաննիսյան արտիստի մասին կխոսեն տարբեր ոլորտների գործիչներ՝ Գյումրիից և Երևանից։ Հաջորդիվ հանդիսատեսին կներկայացվի Հ․ Հովհաննիսյանի լավագույն ներկայացումներից՝ Ա․ Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին