Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում. 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

09 Դեկտեմբեր, 2022 10:52
Կրակոցներ Երևանում. 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և իվիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական  հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։

Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ու նրանց միացած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին