Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին վերաբերող հարցեր

08 Դեկտեմբեր, 2022 23:00
Քննարկվել են  Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատը բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին