Կարևոր իրադարձություններ

Իրանում ցույցի մասնակիցը մահապատժի է ենթարկվել

08 Դեկտեմբեր, 2022 16:46
Իրանում ցույցի մասնակիցը մահապատժի է ենթարկվել

Իրանում զանգվածային ցույցերին մասնակցելու համար քաղաքացին մահապատժի է ենթարկվել։

Մուհսին Շիկարիին հեղափոխական դատարանը նոյեմբերի 20-ին մահապատժի է դատապարտել Թեհրանում ցույցերի ժամանակ «քաղաքացիներին դանակներով սպառնալու» և «անվտանգության աշխատակցին վիրավորելու» համար։  

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Մուհսին Շիկարին դարձել է առաջին քաղաքացին, որը մահապատժի է ենթարկվել Մահսա Ամինիի մահից հետո բողոքի ցույցերի կապակցությամբ։

Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսել սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

Աղջկան սեպտեմբերի 13-ին «հիջաբը սխալ կրելու» համար բերման էին ենթարկել. նա մահացել էր սեպտեմբերի 16-ին։

Ցույցերին մասնակցելու համար մինչ օրս մահապատժի է դատապարտվել 21 մարդ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին