Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ՝ ամեն ինչ կվերականգնվի. Վահրամ Դումանյան

08 Դեկտեմբեր, 2022 16:24
Վստահ եմ՝ ամեն ինչ կվերականգնվի. Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով առաջացած վնասներին։

«Քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով բոլոր վնասները կվերականգնվեն։ Այդ մասով աշխատանքները կատարվել են  քաղաքապետարանի պատվերով, և պարոն Ավինյանը ևս ասել է այդ մասին, և ես կասկած չունեմ, որ նրանք իրենց ասածը կանեն»,- նշել է Դումանյանը։

Նախարարը վստահ է, որ խնդիր չի լինի.

«Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել, բայց այս լուծումը պետք չէ վերածել անդառնալի գործընթացի։ Վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնվի, և խնդիր չի լինի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին