Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի երազանքն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Զախարովա

08 Դեկտեմբեր, 2022 16:00
ԵՄ-ի երազանքն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Զախարովա

Մենք գիտենք ամեն կերպ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց մտնելու՝ Բրյուսելի ձգտման մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության երկարաձգման հարցին:

«Հարավային Կովկասում իր ցուցաբերած ակտիվությամբ ԵՄ-ն առաջնորդվում է բացառապես կոնյուկտուրային շահերով։ Պարզապես հողագնդի վրա իրենց ներկայությունն ունենալու և, ի վերջո, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Դա նրանց երազանքն է»,-նշել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս հարցի շուրջ մշտապես շփվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։

«Ռուսական կողմը չի կանխագուշակելու իրադարձությունները։ Երբ որոշում կայացվի ԵՄ մանդատի երկարաձգման մասին, Մոսկվան դա լրացուցիչ կմեկնաբանի»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին