Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունել է 2023թ-ի պետական բյուջեի նախագիծը

08 Դեկտեմբեր, 2022 11:08
ԱԺ-ն ընդունել է 2023թ-ի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդունվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, 28-ը՝ դեմ։

Ըստ նախագծի՝ 2023 թ. պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ:

Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ:

ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ:

Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամի չափով:

Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Պետական բյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին