Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան F-16 կործանիչ վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով

20 Հոկտեմբեր, 2015 11:19
Ամերիկյան F-16 կործանիչ վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Պենտագոնին:

Դեպքը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 13-ին: Գնդակոծության հետևանքով վնասվել է կործանիչի կայունացուցիչներից մեկը և մեկ մարտական լիցքավորիչ: Անվտանգության նկատառումներով օդաչուն ստիպված է եղել նետել 2 կախովի վառելիքի բաք և 3 ռազմամթերք:

Պարեկային առաքելություն կատարող կործանիչը բարեհաջող վայրէջք է կատարել Քաբուլի արվարձանում՝ Բագրամ ավիաբազայում: Օդաչուն գնդակոծության հետևանքով չի տուժել:

Դեպքի հանգամանքները հետաքննվում են: Թե ինչ զենքից են գնդակոծել F-16-ը՝ չի նշվում:

 

Լրահոս

Դիտել ավելին