Կարևոր իրադարձություններ

Ապարանում ձյուն է տեղում, Գորիսում՝ մառախուղ է

08 Դեկտեմբեր, 2022 09:55
Ապարանում ձյուն է տեղում, Գորիսում՝ մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին, «Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գորիս քաղաքում մառախուղ է։  

Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

 

Լրահոս

Դիտել ավելին