Կարևոր իրադարձություններ

Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

07 Դեկտեմբեր, 2022 20:57
Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

 Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Թալինի, Վարդենիսի, Հրազդանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

 

Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր:

Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին