Կարևոր իրադարձություններ

Համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը կբարելավվեն

06 Դեկտեմբեր, 2022 16:56
Համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը կբարելավվեն

Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:

Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Ֆիզիկական անձանց մասով որեւէ փոփոխություն չի նախատեսվում. նրանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նպատակն է որոշակիորեն համաչափ դարձնել անշարժ գույքի հավաքագրման տեմպը:

Ըստ նրա՝ իրավաբանական անձանց գույքային պարտավորությունների կատարումը կիսամյակային դարձնելով՝ որոշակի համաչափություն կապահովվի, ինչը համայնքներին թույլ կտա եկամուտները պլանավորել ավելի հարթ, իսկ դրանցից բխող ծախսերը եւս իրականացնել այդ ընթացակարգով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Դավիթ Առուշանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին