Կարևոր իրադարձություններ

Ստացել ենք Ադրբեջանի առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

06 Դեկտեմբեր, 2022 14:32
Ստացել ենք Ադրբեջանի առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի փաթեթը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, որոնք արձագանքն են մեր առաջարկների։ Կարելի է ասել՝ այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում։ Քանի որ դրանք հրապարակման ենթակա մանրամասներ չեն, չեմ կարող հրապարակայնացնել»,- ասել է նա։

Աղաջանյանը չի բացառել նաև, որ մինչև տարեվերջ տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ կամ ղեկավարների, կամ ԱԳ նախարարների հանդիպում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին