Կարևոր իրադարձություններ

Հաղթանակած բրազիլիացիները աջակցել են իրենց ոգեշնչած Պելեին

06 Դեկտեմբեր, 2022 11:50
Հաղթանակած բրազիլիացիները աջակցել են իրենց ոգեշնչած Պելեին

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն, որը այժմ գտնվում է հիվանդանոցում, աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ դիմել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին:

«1958-ին ես քայլում էի փողոցով և մտածում էի, թե ինչպես պահեմ հորս տված խոստումը: Գիտեմ, որ այսօր շատերն են նման խոստումներ տվել աշխարհի առաջնության իրենց առաջին ոսկին տանող ճանապարհին: Ես կդիտեմ խաղը հիվանդանոցում, և կաջակցեմ բոլորիդ»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ում։

Նոյեմբերի 29-ին Պելեն հոսպիտալացվել էր Սան Պաուլուում։ 

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իրեն հերթին 1/8 եզրափակչի Հարավային Կորեայի հավաքականի հետ խաղում 4:1 հաշվով հաղթանակից հետո աջակցել են լեգենդար հայրենակից Պելեին։

Բրազիլացիները խաղադաշտ են դուրս բերել Պելեի պատկերով մեծ պաստառ և լուսանկարվել։

Ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին