Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Լիահույս եմ՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան. ՀՀ նախագահ

06 Դեկտեմբեր, 2022 11:28
Լիահույս եմ՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը՝ նպաստելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան և կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:

 

Լրահոս

Դիտել ավելին