Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար. Հրաչյա Սարգսյան

04 Դեկտեմբեր, 2022 11:37
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։

Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորութուն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։

Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։

Ինչևէ, եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը, մեր բալիկներին հաղորդակից դարձնենք հրաշքին, քանզի Հանրապետության հրապարկը հենց հրաշքի մաս է դարձել։

Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին՝ տոնածառի լույսերի վառման արարողության միջոցառման շրջանակներում»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին