Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Արցախը կանգուն է. իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը. Դավիթ Բաբայան

03 Դեկտեմբեր, 2022 15:04
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Արցախը կանգուն է. իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների կողմից իբր բնապահպանական նկատառումներով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը մեկնաբանել է այսպես․

«Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է: Բաքուն փորձում է ահաբեկել, փորձում է համառորեն առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում է միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին:

Այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ, հիմա իսկապես դրա ժամանակը չէ:

Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին