Կարևոր իրադարձություններ

Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. ԱՀ տեղեկատվական շտաբ

03 Դեկտեմբեր, 2022 13:06
Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. ԱՀ տեղեկատվական շտաբ
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
 
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին