Ազգային ժողոբի այսօրվա արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ անվտանգային խնդիրներին, խոսելով իշխանությունների կողմից տարվող դիվանագիտությանը
«Համարում ենք, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից:
Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն:
Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»,- ասաց Ռուբինյանը: