Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող բարեփոխումների մասին

01 Դեկտեմբեր, 2022 21:50
Սուրեն Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել  իրականացվող բարեփոխումների մասին

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N զորամաս: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին:


Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին