Կարևոր իրադարձություններ

Ալբերտ Ազարյանը ներկա է եղել իր կիսանդրու բացմանը

01 Դեկտեմբեր, 2022 17:35
Ալբերտ Ազարյանը ներկա է եղել իր կիսանդրու բացմանը

Երևանի Մոսկովյան 3 հասցեում գտնվող Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ  մարզադպրոցում այսօր բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն և լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

Բացման արարողությանը ներկա է եղել անձամբ Ալբերտ Ազարյանը, որն այս տարվա փետրվարի 11-ին նշել է ծնդյան 93-րդ ամյակը:

Կիսանդրիի բացմանը մասնակցել են նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլոք:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին