Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Telegram» սոցիալական հարթակում գործարկել է «Գլխավոր դատախազություն» անվամբ պաշտոնական ալիք՝ Դատախազության գործունեության վերաբերյալ հանրամատչելի և ստույգ տեղեկությունը ճիշտ ժամանակին տրամադրելու նպատակով:
Գլխավոր դատախազության նորություններն այսուհետ հասանելի կլինեն նաև Telegram-ում
Ալիքին բաժանորդագրվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:
Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում, երկու ամիս առաջ «Facebook» սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջ:
Այսուհետ, Դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի կլինի ոչ միայն պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի, այլ նաև տելեգրամյան ալիքի միջոցով: