Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ական նախկին պատգամավորը գազալցակայանը վաճառել է. ովքեր են նոր սեփականատերերը. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2022 09:04
ԲՀԿ-ական նախկին պատգամավորը գազալցակայանը վաճառել է. ովքեր են նոր սեփականատերերը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։ Ըստ լուրերի՝ գազալցակայանի նոր սեփականատեր են դարձել քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները:

Հիշեցնենք, որ նրանց մորական պապը՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյան, ինքնասպանություն է գործել 2018 թվականի հուլիսին` իշխանափոխությունից 2 ամիս անց: Բայց բավականին պատկառելի ժառանգություն է թողել դուստրերին ու թոռներին:

Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում են բիզնեսով զբաղվել: Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հարսն է` որդու կինը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին