Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ այս օրը նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր. Հովհաննես Մովսիսյան

29 Նոյեմբեր, 2022 17:06
Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Առաջին անգամ այս օրը նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր. Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Այս տարի առաջին անգամ նոյեմբերի 29-ը պաշտոնապես նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր:

Հենց այսօր հիմնադրեցինք «Ադամյան» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կպարգևատրի ոլորտի լավագույններին ու հանրությանը կներկայացնի հայկական հեռուստատեսության ձեռքբերումները։

Մրցանաբաշխության ստեղծման հուշագիրը հայկական հեռուստատեսության ծննդավայրում ստորագրվեց հայկական հեռուստաընկերությունների ղեկավարների կողմից:

Մրցանակաբաշխությունն իր անունը ստացել է գունավոր հեռուստատեսության գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի պատվին։ Դրան մասնակցելու են հայալեզու բոլոր հեռուստաընկերությունները՝ այդ թվում մարզային սփռում ունեցողները և Սփյուռքի ալիքները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին