Կարևոր իրադարձություններ

Սկսվել է ՀՀ-ին փոխանցված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը. Գոռ Աբրահամյան

29 Նոյեմբեր, 2022 16:09
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Սկսվել է ՀՀ-ին փոխանցված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը. Գոռ Աբրահամյան

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում  էկատարել.

«Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։

Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։

Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ։

Հ․Գ․ Փառք և խոնարհում ընկած հերոսներին»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին