Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419,5
    435,5

  • RUB

    5,4
    5,8

Կարևոր իրադարձություններ

Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ»

29 Նոյեմբեր, 2022 09:33
Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, դրանով, սակայն, նստաշրջանի աշխատանքները չեն ավարտվի, քանի որ իշխանությունները նախատեսում են, բացի հերթական քառօրյան, ևս երկու, որոշ տեղեկություններով՝ անգամ երեք արտահերթ նիստ գումարել։

Մեր տեղեկություններով, արտահերթերի նման առատությունը պայմանավորված է նրանով, որ մինչև հունվարյան արձակուրդները կառավարության կողմից խորհրդարան ուղարկված և «անհետաձգելի» համարվող մի շարք նախագծեր արդեն սկսել են քննարկվել հանձնաժողովներում:

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սեպտեմբերից մեկնարկած նստաշրջանի գրեթե բոլոր քառօրյաների օրակարգերը բավականին թեթև էին. դրանցում սովորաբար ընդգրկված էին մոտավորապես 15-20 նախագիծ, որոնք «քննարկվում» էին ռեկորդային ինտենսիվությամբ, հաճախ առանց քննարկումների: Ավելին, որոշ քառօրյաներ տևում էին ընդամենը մեկուկես օր։ Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, տարեվերջի արտահերթերում լինելու են մի շարք վարկային նոր համաձայնագրեր»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին