Կարևոր իրադարձություններ

Եթե մեկ շաբաթվա ընթացքում Վարդևանյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, կդդարեցվեն նրա պատգամավորական լիազորությունները

25 Նոյեմբեր, 2022 14:55
Եթե մեկ շաբաթվա ընթացքում Վարդևանյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, կդդարեցվեն նրա պատգամավորական լիազորությունները

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

 

Լրահոս

Դիտել ավելին