Կարևոր իրադարձություններ

«Լունապարկ»-ում ատրակցիոնի նստարանը պոկվել և քաղաքացու հետ միասին մոտ 6 մետր շպրտվել է

24 Նոյեմբեր, 2022 21:00
«Լունապարկ»-ում ատրակցիոնի նստարանը պոկվել և քաղաքացու հետ միասին մոտ 6 մետր շպրտվել է

Այսօր Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորին առաջինը օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։ 

Մանրամասները՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին