Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405,5
    423,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Պատկերացրեք՝ անցյալում նախկին ՃՈ ոստիկանը, երբ փորձեին կաշառել, գնար հանցագործության մասին հաղորդում տար. Մինասյան

24 Նոյեմբեր, 2022 16:01
Պատկերացրեք՝ անցյալում նախկին ՃՈ ոստիկանը, երբ փորձեին կաշառել, գնար հանցագործության մասին հաղորդում տար. Մինասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ հարցերին, կարևորել է նորաստեղծ նախարարության դերը` նշելով.

«Վերջապես ոստիկանության ծառայությունը գտնվելու է խորհրդարանական վերահսկողության ներքո և քաղաքացիական կառույց է դառնում ինստիտուցիոնալ առումով»:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ոստիկանության խորհրդարանական լինելու դրական կողմը որն է, Գրիգոր Մինասյանը նկատեց.

«Խորհրդարանական վերահսկողության կարևորագույն երաշխիքներից մեկն այն է, որ ոստիկանության ապագա խնդիրների պատասխանատուն լինելու է քաղաքական մարմինը»: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, Մինասյանը հավաստիացրեց, որ ամեն ծախսվող կոպեկը մեծ ֆիլտրներով է անցնում հենց Ֆինանսների նախարարությունում, այնուհետև խորհրդարանական վերահսկողության միջոցով։

«Բավականին բարդ գործընթաց է այդ գումարների ծախսումը, և դրա վերահսկողությունը շատ մեծ լծակ է լինելու հենց մեր գործադիր իշխանության վրա խորհրդարանի կողմից։ Նաև ընդդիմությունն ապագայում հնարավորություն կունենա այս նորաստեղծ մեծ նախարարությանը վերահսկել հենց խորհրդարանական գործիքիների միջոցով»,-ասաց ԱՆ պաշտոնակատարը:

Նախարարությունն ինչպես է նպաստելու, որ ոստիկանության աշխատանքի որակը բարձրանա հարցին ի պատասխան, Գրիգոր Մինասյանն ասաց, որ ոստիկանության աշխատանքի որակը և այն ռեֆորմները, որոնց մեկնարկն արդեն տրվել է, աշխատում է, գործում է.

«Այո խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ոչ թե նոր են, ուղղակի նոր են վերհանվում։ Ժամանակին եղել են բավականին մեծ թվով լատենտային իրավախախտումներ, որոնք երբեք չեն հայտնաբերվել, իսկ այսօր մենք ունենք մեկ տասնյակից ավելի օրինակներ, երբ հենց պարեկային ծառայության ոստիկանն է կաշառք ստանալու մասին հաղորդումը ներկայացնում։ Պատկերացրեք՝ անցյալում նախկին ՃՈ ոստիկանը, երբ փորձեին կաշառել, գնար հանցագործության մասին հաղորդում տար»։

 

Լրահոս

Դիտել ավելին