Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանը՝ նախարարի պաշտոնից ազատման մասին

23 Նոյեմբեր, 2022 16:20
 Դավիթ Բաբայանը՝ նախարարի պաշտոնից ազատման մասին

Արցախի արտաքին գործերի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր՝ պաշտոնից ազատմանը.

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։ Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»։

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը այժմ զբաղեցնում է ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատրի պաշտոնը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին