Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ի Քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի Ջերմուկում

23 Նոյեմբեր, 2022 11:00
ՔՊ-ի  Քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի Ջերմուկում

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:  

Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: 

Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ: 

Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ աշխատակարգային հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին