Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավելի քան 43%-ը կանայք են. ԲՏԱ նախարար

23 Նոյեմբեր, 2022 10:14
Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավելի քան 43%-ը կանայք են. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

Նախարարն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներին: Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության և ոլորտի մասնագետների պահանջարկի մասին, որտեղ հայ կանանց դերն առանցքային է․ Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավելի քան 43%-ը կանայք են, ինչը համաշխարհային մակարդակով շատ բարձր ցուցանիշ է:

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և ոլորտային վերջին զարգացումները ներկայացնելու համար, ինչը կարող է խթան հանդիսանալ համագործակցության ուղղություններն առավել արդյունավետ նախանշելու և զարգացնելու համար:

Դեսպանը ողջունել է նաև այն փաստը, որ Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում համաշխարհային միջին ցուցանիշից բարձր տոկոս է կազմում։ Հանդիպման ընթացքում նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել փոստային ծառայությունների, դրամի փոխարժեքի տատանումների, այլ երկրներից ՀՀ տեղափոխված ՏՏ մասնագետների, ստարտափներին տրամադրվող հարկային արտոնությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու ոլորտային համագործակցությունը նախանշված և հնարավոր բոլոր ուղղություններով:

 

Լրահոս

Դիտել ավելին