Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին

22 Նոյեմբեր, 2022 22:33
Հրդեհ՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 22-ին, ժամը 12։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20։49-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին