Կարևոր իրադարձություններ

2020թ. համախառն ներքին արդյունքի մոտ 60%-ը բաժին է ընկել Երևանին. Բաբկեն Թունյան

21 Նոյեմբեր, 2022 11:58
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
2020թ. համախառն ներքին արդյունքի մոտ 60%-ը բաժին է ընկել Երևանին. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին։

 

Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։

 

 

Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձեւակերպված է նաեւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։

 

 

Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022» զեկույցից։

 

2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին