Կարևոր իրադարձություններ

Կամազը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կա տուժած

20 Նոյեմբեր, 2022 21:02
Կամազը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կա տուժած

Նոյեմբերի 20-ին՝ 13։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Թաթուլ Ա-ն իր վարած՝ ասֆալտով բարձված Կամազ մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Թաթուլ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ։ 

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին