Կարևոր իրադարձություններ

Չինաստանի դեսպանը կարևորել է ՄԻՊ-ի կատարած աշխատանքը

18 Նոյեմբեր, 2022 14:26
Չինաստանի դեսպանը կարևորել է ՄԻՊ-ի կատարած աշխատանքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։

Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունը այլ պետությունների գործընկեր ցանկացած հաստատության հետ։

Ասել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ, որը կրկնակի պատասխանատվություն է։ Պաշտպանը ներկայացրել է հաստատության մանդատը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին․ կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։

Դեսպանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են ՉԺՀ-ում պետական մակարդակում երաշխավորվում ու պաշտպանվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին