Կարևոր իրադարձություններ

Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ հանգստի կայանատեղ է բացվել (լուսանկարներ)

17 Նոյեմբեր, 2022 15:24
Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ հանգստի կայանատեղ է բացվել (լուսանկարներ)

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը Մ-1 միջպետական ավտոճանապարհի 152 կմ հատվածում՝ Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ, բացել է հանգստի կայանատեղ։

Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, եղանակային վատ պայմանների կամ տեղումների ու բքի հետևանքով ճանապարհը փակվելու դեպքում երթևեկության մասնակիցները կարող են այստեղ տաքանալ, հանգստանալ։

Նշենք, որ տվյալ հատվածում ձմեռը խստաշունչ է, տեղումները՝ առատ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին