Կարևոր իրադարձություններ

Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

16 Նոյեմբեր, 2022 16:10
Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին