Կարևոր իրադարձություններ

Օրենքի քննարկման ժամանակ գայիք. Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

16 Նոյեմբեր, 2022 11:38
Օրենքի քննարկման ժամանակ գայիք. Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

Ազգային ժողովի այսօրվա նիստում  73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն:

«Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»,-ասաց նա: 

Ի պատասխան Մանուկյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել մեկնաբանելու  իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։

 

Լրահոս

Դիտել ավելին