Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    409,5
    427,5

  • RUB

    6,05
    6,55

Կարևոր իրադարձություններ

Պետք է հստակեցնենք, թե որքանով է այն նպաստելու քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը. Հրաչյա Սարգսյան

15 Նոյեմբեր, 2022 18:49
Պետք է հստակեցնենք, թե որքանով է այն նպաստելու քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը. Հրաչյա Սարգսյան

Անցկացվեց Երևանի քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ընդգծելով սոցիալական ոլորտում համակարգային փոփոխությունների արդյունավետությունը, կարևորել է քաղաքացիների հետ համագործակցված աշխատանքը:

«Նախքան սոցիալական աջակցության տրամադրումը պետք է ոչ միայն ճշգրտենք կարիքները, այլև հստակեցնենք, թե որքանով է այն նպաստելու քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը։ Այստեղ կարևոր է համայնքային սոցիալական աշխատողների դերը»,-նշել է քաղաքապետը:

Յոթ վարչական շրջաններից ներկայացվեց սոցիալական աջակցության 12 ծրագրային առաջարկ։ Քննարկման արդյունքում անհրաժեշտ սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 ընտանիքի։ Ծրագրում ընդգրկված են մարտական գործողությունների մասնակիցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակ ընտանիքներ։ Հատկացվող միջոցները կուղղվեն առողջապահական, կրթական ծրագրերին։

Երկու դիմումի մասով կկատարվեն հավելյալ ուսումնասիրություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին