Կարևոր իրադարձություններ

Կիպրոսի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

15 Նոյեմբեր, 2022 14:11
Կիպրոսի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Կիպրոս Յորգալիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց “The Armenian Genocide Through the Cypriot Press 1914-1923 With Reference to Earlier Massacres” գիրքը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին